Պատմություն

1987 թվականի օգոստոսին հիմնադրվեց Երևանի հ. 192 միջնակարգ դպրոցը՝ Հարություն Ասատուրի Պողոսյանի տնօրինությամբ: Դպրոցում իրականացվում էր հայերեն, ռուսերեն ուսուցում՝ 8 հայկական և 9 ռուսական դասարաններով: Տարեցտարի աշակերտական թիվը ավելանալով՝ դպրոցն ունեցավ 1400 աշակերտ:
2011թ. դեկտեմբերի 6-ից առ այսօր դպրոցը տնօրինում է նախկինում տնօրենի ուսումնական գծով տեղակալ Ալվարդ Ալբերտի Թադևոսյանը:
Դպրոցն ունի 3 մասնաշենք, 11709,7քմ տարածք:
2015-2016 ուստարում դպրոցն ունի 23 դասարան, 643 աշակերտ, 4 փոխտնօրեն, 63 աշխատակազմ, որից 46-ը՝ ուսուցիչ:
2013 թվականի հունվարից դպրոցը վերանվանվել է <> ՊՈԱԿ: Դպրոցն իրականացնում է տարրական և հիմնական ընդհանուր կրթություն:
Օտար լեզուներից դպրոցում ուսուցանվում են անգլերեն և ռուսերեն: Դպրոցն իրականացնում է ներառական կրթություն: 2014-2015 ուստարում ներառվել է 24 աշակերտ: Դպրոցն ունի ռեսուրս սենյակ՝ ԿԱՊԿ ունեցող սովորողների համար, որը հարուստ է ուսումնամեթոդական նյութերով ու պարագաներով: ԿԱՊԿ ունեցող աշակերտների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը: Անհատական ուսումնական պլանները մշակվում են՝ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի՝ հաշվի առնելով սովորողների կարիքները, ընդունակությունները, հնարավորությունները, ձեռքբերումներն ու առաջընթացը:
Երևանի հ. 192 հիմնական դպրոցն աշխատում է միահերթ ռեժիմով: Դպրոցն ունի երկու մարզադահլիճ:
Դպրոցի գրադարանը, բացի դասագրքերից, հագեցած է գեղարվեստական գրքերով. առկա է 700 կտոր գեղարվեստական գիրք : Գրադարանում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ընթերցանության օլիմպիադաներ, ասմունքի մրցույթներ:
Դպրոցն ունի <> և Անդրանիկ Մարգարյանի անվան համակարգչային դասասենյակներ:
Դպրոցն ակտիվորեն մասնակցում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Դավթաշեն վարչական շրջանի կողմից կազմակերպվող ու անցկացվող բոլոր միջոցառումներին:
Ինչպես աշակերտական համակազմը, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվն ու ծնողական համայնքը բազմիցս արժանացել են Երևանի քաղաքապետի, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված պատվոգրերի և շնորհակալագրերի: